Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Նորմանդական գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով: Հանդիպման ընթացքում հաստատվել է Դոնբասի վերամիավորման հինգ սցենար՝ հաղորդել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահ Զելենսկին ընդգծել է տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության, և առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու իր դիրքորոշումը:
Նշվում է նաև, որ սցենարների քննարկման և մանրամասների ուսումնասիրման շրջանակներում Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակին՝ «այցելել միավորված ուժերի գործողությունների տարածք»: