«Դայմլեր» կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու Mercedes Sprinter է նվիրել Երևան քաղաքին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,- նշված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում: