Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը: Այն ընդունվեց 110 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Արթուր Դավթյանը ներկայացրել էր, որ նախագծով արդարությունը վերականգնելու փորձ է արվում, քանի որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հավելավճար տրվում է, բայց դատական կարգադրիչներն այդ ցանկում չկան: Փոփոխությամբ հոդվածում ներառվում են նաև դատական կարգադրիչները: