Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարել է ՀՔԾ միջնորդությունը՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ։
Դատարանը գործը սկսել էր քննել դեռ շաբաթ օրը։ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն Կոստանյանին որպես մեղադրյալ ներգարվելու մասին հայտնել էր նոյեմբերի 25-ին ու 48 ժամ տվել Մոսկվայից Երևան վերադառնալու համար։ Նա, սակայն, չի ներկայացել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։