Իմքայլական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի քիչ գումար հանգանակեց: Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ 2008-ին հեռուստամարաթոնի ժամանակ խոստացել են փոխանցել 35 միլիոն դրամ, բայց փոխանցվել է 9 միլիոն դոլար:
«Հրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, գնացել են, օլիգարխներից խնդրել են, մուրացել են, սպառնացել են: Տարբեր լծակներով նույն մարդկանցից 30 տարի փող են հավաքել, ծայրահեղ դեպքում ասել են՝ խոստացիր ուղղակի: Մենք այսօր ուզում ենք համակարգ փոխել: Ուզում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը դառնա իրոք «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Իր գոյության ողջ ընթացքում ՀՀՀ-ն հավաքել է 350 միլիոն դոլար: Սա ազգային խայտառակություն է: Որովհետև այն ոչ թե համահայկական, այլ նեղ շրջանակի հիմնադրամ է եղել»,- ասել է վարչապետը: