Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ իր ոչ կառուցողական դիրքորոշումը շրջանառության մեջ դնելուն։
«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ո՛չ առաջին, ո՛չ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում է, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- նշել է Արմեն Պապիկյանը։