«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է: Չորեքշաբթի նա 10 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի, լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը:
Արա Վարդանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար:
Նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, սակայն 2019-ի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։