Իսրայելցի ջազային կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը Երևանում հանդես կգա համերգով: Դեկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է հայկական ջազի վարպետ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Կհնչեն դասական ջազային ինքնատիպ կատարումներ: