Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաթեթը: Այն ընդունվեց 110 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է գործատուների, աշխատանքային օրենսդրության, նորմատիվ իրավական ակտերի, աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնել լիազորված տեսչական մարմնի միջոցով: Աշխատանքի տեսչական մարմնի գործառույթները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի՝ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: