Լոնդոնում՝ Noho Showrooms ցուցասրահում, բացվել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Ներկա են եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և հայկական ու թուրքական համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Սահակ սրբազանը, որը նշել է, որ ժամանակին ներկա է եղել նաև հայկական քաղաքակրթության մի մասը համարվող, Աղթամար կղզու 1000-ամյա պատմություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների` ստամբուլյան և նյույորքյան ցուցադրությանը:
«Այն ժամանակ մտածում էի, որ այս ցուցահանդեսը պետք է ավելի շատ մարդկանց հասանելի լինի: Մեր իղձը կատարվեց, և այսօր Լոնդոնում էլ ցուցահանդես բացվեց»,- ասել է սրբազանը: