Հեռուստամարաթոնի ավարտին հայտարարվեց, որ հավաքվել է 9 մլն 856 հազար 100 դոլար, բայց նվիրատվությունների շղթան դեռ շարունակվում է: Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019-ի բյուջեում 10 մլն 235 հազար 847 դոլար կա: Կառույցի ղեկավարի խոսքով՝ այս տարի Իրանում, Լիբանանում, Շվեդիայում, Ավստրիայում և Մոնրեալում դեռևս դրամահավաք չի կազմակերպվել: