ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Այսօր Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի կապակցությամբ դեսպանությունը մրցանակներ էր սահմանել Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այս լույս երեխեքի համար:
Գոռի (աջ) հետ մի փոքր երկար խոսեցի: Միայն նրա պատմածի համար պետք է շարունակենք օր ու գիշեր զարգացնել ներառական կրթությունը: Նա ոգևորությամբ պատմում էր, որ թեպետ ունի տեսողության խնդիրներ, մեծագույն հաճույք է ստանում հանրակրթական դպրոց հաճախելով` ի տարբերություն հատուկ դպրոցի, ուր նախկինում է հաճախել: Գոռի տված հարցերն այնպիսին էին, որ որոշեցի նրան անպայման հրավիրել նախարարին կից աշակերտական խորհուրդ»: