Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբծննդյան տոներին ընդառաջ զարդարել է Սպիտակ տունը: ԱՄՆ նախագահի նստավայրի այս տարվա զարդարանքը հայրենասիրական «Ամերիկայի ոգին» թեմայով է:
Մելանյա Թրամփն իր Instagram-ի միկրոբլոգում ցուցադրել է հայրենասիրական ոգով զարդարված Սպիտակ տան տեսագրությունը, որտեղ երևում են Միացյալ նահանգների ազգային խորհրդանիշներով փայլուն ու շքեղ զարդարանքները: ԱՄՆ առաջին տիկինը գրել է.
«Ամերիկայի ոգին փայլում է Սպիտակ տանը: Ուրախ եմ Ձեզ հետ կիսվել հայրենասիրության հիանալի ցուցադրությամբ: Երջանիկ եմ նաև, որ յուրաքանչյուրը կարող է զգալ Սուրբծննդյան ժամանակաշրջանի գեղեցկությունը»: