Սուդանում կերամիկայի գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացել է 24 մարդ: Ավելի քան 45 տուժածների մեծ մասը ծայրահեղ վիճակում է: Բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կավելանա: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի արդյունաբերական գոտիներից մեկում: Հրդեհի առաջացման պատճառը եղել է գազի բալոնների պայթյունը: