Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-30-ը 2417 քմ տարածք են մաքրել:
1lurer.am-ին այս մասին հայտնել է հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝ 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք:
Նույն ժամանակահատվածում հայ բժիշկները հետազոտել և բուժօգնություն են տրամադրել 1147 մարդու:
Փետրվարից մինչ այժմ հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար քմ տարածք։