Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է վերցրել սիրիական նավթը, որպեսզի հաղթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, և հիմա կարող է այդ նավթի հետ անել այն, ինչ կցանկանա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Լոնդոնում դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ:
«ԻՊ-ը փորձում էր պահպանել նավթի վերահսկողությունը, իսկ հիմա մենք ենք լիովին վերահսկում այն։ Անկեղծ ասած, մենք օգտվում ենք տարբեր մարդկանց աջակցությունից։ Այդ տարածքում գտնվող մեր զինվորականներ են այն մարդիկ, որոնք պաշտպանում են նավթը։ Նավթը մեզ մոտ է, և մենք կարող ենք նրա հետ անել այն, ինչ կցանկանանք»: