Սանկտ Պետերբուրգի օդանավարանում հաջողվել է մեկուսացնել խոշոր հրդեհը: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ հրդեհը տարածվել էր 12 հազար քառակուսի մետր տարածքում: Կրակից առաջացած ծուխը տեսանելի է եղել մի քանի կմ հեռավորությունից: Կառույցն ամբողջովին փլուզվել է: Այրվել են օդանավարանում գտնվող հրավտանգ նյութերը: Նախնական տվյալով, հրդեհը, ամենայն հավանականությամբ, առաջացել է էլեկտրական սարքերի խափանման պատճառով: Չի բացառվում նաև մարդկային գործոնը: