2019 թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում:
Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ գերատեսչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ի դրությամբ դիտարկումներ են անցկացվել հանրապետության 37 դպրոցներում և մանկապարտեզներում և հայտնաբերել մի շարք խախտումներ:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր դպրոցներում: