ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է Ուկրաինայի և Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու հեռանկարները, սակայն հստակ ժամկետներ չի նշել:
«ՆԱՏՕ-ն դեռևս Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ որոշել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը կդառնան դաշինքի անդամ: Այդ որոշումն ուժի մեջ է: Միաժամանակ, մենք չեն սահմանում հստակ ժամկետներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այս երկրներին աջակցել դեպի եվրաատլանտյան անդամագրման կողմ շարժվելու հարցում»: