Ռուսաստանյան
РИА Новости լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում առաջարկում է մի քանի երկիր՝ Նոր տարին դիմավորելու համար: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը:
Հոդվածագիրը նշում է, որ թռիչքի արժեքը Հայաստան կկազմի 15 հազար ռուբլի, իսկ հյուրանոցի գինը՝ 5 օրը երկուսի համար չի գերազանցի 7000 ռուբլին:
Ամանորի գիշերը Հայաստանում ունի մի առանձնահատկություն ևս. այնտեղ հեռուստացույցով կարող եք դիտել երկու երկրի ղեկավարների ամանորյա ուղերձը՝ նախ՝ Հայաստանի վարչապետի և մեկ ժամ անց՝ Ռուսաստանի նախագահի: «Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձը Հայաստանում կարելի է դիտել հանրապետությունում հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքներով»,- գրում է հոդվածի հեղինակը: