ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ հայտարարությունը հանգիստ չի տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին արտահայտությունն անվանել է զզվելի: Լոնդոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի 70- ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծ նպատակների է ծառայում, և որ Մակրոնի հայտարարությունը շատ վիրավորական է: