Մեքսիկայի իրավապահները դեկտեմբերի 1-ին երկրի տարբեր շրջաններում 127 կանխամտածված սպանության դեպք են արձանագրել. սա տարեսկզբից Մեքսիկայում1 օրում տեղի ունեցած սպանությունների թվով գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերին երկրում գրանցվել էր օրական մինչև 79 կանխամտածված սպանություն։
Դեկտեմբերի 1-ին իր ելույթում Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հանցավորության մակարդակի նվազեցումը համարել է իր կառավարության ամենագլխավոր խնդիրը:
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Մեքսիկայում կանխամտածված սպանությունների զոհ է դարձել մոտ 30 հազար մարդ: