Որպեսզի ձյունը Երևանցիների՝ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար գլխացավանք չդառնա, քաղաքապետարանը զինվում է ձյուն մաքրող մեքենաներով ու տեխնիկայով։ Պարկը համալրելու գործընթացը դեռևս շարունակվում է։ Իսկ կեսգիշերին տեղացած ձյունը հնարավորություն տվեց ստուգելու հիմնարկի աշխատանքը։