Հայաստանում արտադրվել է առաջին սերտիֆիկացված օրգանիկ գինին: Հումքը՝ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում հիմնված էկոլոգիապես մաքուր այգիների խաղողն է: ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված և Արենիի պատմական քարանձավների հարևանությամբ ագրոբիզնես սկսած ֆերմերը օրգանիկ իր երկու գինիներից մեկը կոչել է «6100»՝ նաև միջազգային գնորդներին տեղեկացնելու, որ այդքան ժամանակ է, ինչ Հայաստանում մարդիկ զբաղված են գինեգործությամբ: Էկոնոմիկայի նախարարությունում օրգանիկ տեսականու ներկայացմանը գինին արտադրող ընկերության համահիմնադիր տնօրենը վստահեցրել է, որ էկոսերտիֆիկացված ապրանքը եվրոպական շուկաներում ավելի թանկ ու հեշտ է վաճառում: