Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանել է Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանը պղծելու դեպքը:
«Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա. Ս. Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 1lurer.am-ին հայտնել էր, որ վանդալիզմի դրսևորումները պետք է տեղ չունենան մեր հասարակությունում: