Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներ Արտակ Ոսկանյանը, Առնակ Մխիթարյանը, ինչպես նաև Ռոման Համբարձումյանը մասնակցելու են մարզադահլիճային հեծանվասպորտի (հեծանվագնդակ) աշխարհի առաջնությանը՝ էլիտ խմբում, որը կկայանա դեկտեմբերի 6-8-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այդ մասին հայտնում են Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայից: