ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 24 անձ: Ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնում են, որ «Քաղաքացիները բերվել են ոստիկանություն Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները փակել էին նախարարությանը հարող Վազգեն Սարգսյան փողոցը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից երիտասարդները նախարարության մոտ պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք մի քանի անգամ փորձել են մտնել վարչական շենք, ինչը ոստիկանները կանխել են: Օրվա երկրորդ կեսից արդեն իրավիճակը նախարարության մոտ լարվել է, տեղի է ունեցել քաշքշուկ: