Իսպանական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը, որը France Football ամսագիրը շնորհում է տարվա լավագույն ֆուտբոլիստին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան՝ Փարիզում:
Նշենք նաև, որ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում է հայտնվել անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դայկը, իսկ երրորդն իտալական «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր:
Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին է արժանացել Նիդեռլանդների ազգային թիմի և «Յուվենտուս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը, իսկ Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը պատմության մեջ առաջին անգամ տրվեց Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի խաղացող Ալիսոն Բեքերին:
Կանանց ֆուտբոլում էլ լավագույնն է ճանաչվել ԱՄՆ հավաքականից Մեգան Ռապինոն: