Իրանը մտադրվել է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլարի չափով գումար գանձել անկարգություններին ենթադրյալ ներգրավվածության և երկրին վնաս հասցնելու համար: Իրանի գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են ընդհանուր 130 մլրդ դոլարի վնասի փոխհատուցում:
Գերագույն դատարանի ներկայացուցչի խոսքով` «Թեհրանը դիմակայում է հանցագործություններին, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Իրանի ժողովրդի դեմ»:
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին՝ բենզինի թանկացման դեմ: Զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ, տուժել են հազարավոր քաղաքացիներ: