Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ անցյալ ամիս երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ անվտանգության ուժերը սպանել են խռովարարների:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 208 մարդ: Սակայն, ակտիվիստների պնդմամբ, սպանվել է մոտ 400 մարդ, վիրավորների թիվը հասնում է 15 հազարի:
Հիշեցնենք, որ Իրանի տաբեր հատվածներում բողոքի ակցիաները սկսվել էին բենզինի գինը 50 տոկոսով բարձրացնելու երկրի իշխանությունների որոշման պատճառով: