ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` իրենց հեռախոսազրույցի վերաբերյալ մեկնաբանություններից հետո իր իմփիչմենթի գործը փակված է:
«Շտապ նորություն: Ուկրաինայի նախագահը հենց նոր կրկին հայտարարեց, որ նախագահ Թրամփը ոչ մի վատ բան չի արել Ուկրաինային, նույնը կարելի է ասել նաև մեր գործակցության և հեռախոսային խոսակցությունների մասին: Գործը փակված է: Շնորհակալությո՛ւն, նախագահ Զելենսկի: Ոչինչ չանող դեմոկրատները վերջապես պետք է սկսեն աշխատել»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները վստահեցնում են, որ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկուն համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: