Թուրքիան չի պատրաստվում հավանության արժանացնել Լեհաստանն ու բալթյան երկրները պաշտպանելու նԱՏՕ-ի ծրագիրը, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերն ահաբեկչական չճանաչի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես խոսել եմ Լեհաստանի նախագահի հետ: Նա ասաց՝ չհամախմբվե՞նք բալթյան երկրների հետ: Ես ասացի՝ ուրախությամբ, ինչո՞ւ ոչ: Սակայն եթե ՆԱՏՕ-ի մեր բարեկամներն այն ահաբեկիչներին չճանաչեն այդպիսիք, որոնց դեմ մենք պայքարում ենք, ապա մենք դեմ կլինենք ՆԱՏՕ-ի նախաձեռնած ցանկացած քայլի»: