Սաուդյան Արաբիայի Թագավորական պալատն այսօր հայտնեց արքայազն Մութաբ բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի մահվան մասին, որ միապետության հիմնադիր Աբդուլ Ազիզ իբն Սաուդի որդին էր և սաուդիների տան մի քանի այլ թագավորների, նրանց թվում՝ ներկա թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզի եղբայրը:
Թագավորական ընտանիքի անդամն, ըստ տարբեր աղբյուրների, 89, կամ՝ 91 տարեկան էր: Նախկինում նա Մեքքայի նահանգապետն է եղել, ապա՝ Շինարարության և հանրային աշխատանքների նախարար, այնուհետ՝ Տեղական ինքնակառավարման հարցերի նախարար: Վերջին նշանակմանն, ի դեպ, նրան հաջորդել էր որդին՝ արքայազն Մանսուրը:
Մութաիբ բին Աբդուլ Ազիզն ամենահարուստ արաբներից մեկն էր աշխարհում: Նրա կապիտալը գնահատվել է 110 միլիոն դոլար: