Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով մաքրվել են Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը: Այս մասին տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ կարմիրով է ներկել Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 1lurer.am-ին հայտնել է, որ վանդալիզմի դրսևորումները պետք է տեղ չունենան մեր հասարակությունում: