Եթե ՆԱՏՕ-ն մտադիր է գոյատևել, ապա պետք է կամուրջներ կառուցի Ռուսաստանի հետ: Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի խճճված ու բարդ հարաբերությունների ներկային ու անորոշ ապագային է անդրադարձել բրիտանական The Independent-ը: ՆԱՏՕ-ի մոտ «ուղեղի մահ» չի արձանագրվել, ինչպես ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, Ֆրանսիայի ղեկավարի ուղեղի մահը դեռևս հեռու է: Պարբերականի հավաստմամբ՝ չնայած վիրավորական այս հայտարարությունները երեխայական են հնչում, այնուամենայնիվ, իրենց դերակատարումն ունեցել են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ երկակի քաղաքականություն է վարում Եվրոպայում: Բանն այն չէ, որ Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ Եվրոպան ձգտում է ապրել ու գործել Միացյալ Նահանգների հաշվին: Խնդիրը նաև այն է, որ Դոնալդ Թրամփը Ռուսաստանը տեսնում է որպես փաստացի դաշնակցի, որի հետ կարելի է գործով զբաղվել, և ոչ թե արևմտյան ապրելակերպի հակառակորդի: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը խոսքով աջակցել է Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն ավելի հակված է Ռուսաստանի կողմը:
Եվրոպան, կամ գոնե Եվրամիությունը, ԱՄՆ-ի առևտրային մրցակիցն է, որի ապրանքները հեղեղել են ԱՄՆ-ը, մինչդեռ ամերիկյան ապրանքների մուտքը թույլ չտալով:
The Independent-ը գրում է, որ իրականում, Թրամփը՝ Ռուսաստանի հանդեպ տածած համակրանքով, հիշեցնում է բրիտանացի ընդդիմադիր Ջերեմի Քորբինին, որը ՆԱՏՕ-ին հորդորել էր սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանն ու այդ երկրի հետ կամուրջներ կառուցել: Բրիտանական պարբերականը գրում է, որ դաշինքը գրոհների է ենթարկվում թե՛ աջից և թե՛ ձախից: ՆԱՏՕ-ի պաշտպանիչ հովանոցը ծակվել է: Նման բան 1949 թվականից ի վեր երբեք եղել: