ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի հատված է ներկայացրել է առողջապահական համակարգի 2020-2025 թթ. զարգացման հայեցակարգից:
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ուղղությամբ պետական քաղաքականության գերակայություններից մեկը հանրային առողջության պահպանումը և ամրապնդումն է, հիվանդությունների կախարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը:
2. Առողջապահության ոլորտի զարգացումը քաղաքացու երջանկության ապահովման կարևորագույն գործոններից և Կառավարության առաջնահերթություններից է:
3. Առողջապահական համակարգն ավելին է, քան բժշկական օգնության և սպասարկման մատուցումը: Այն պետք է գործի որպես համապարփակ սոցիալական ուղղվածությամբ համակարգ, որի նպատակն է բնակչության առողջությանը պահպանումը և բժշկական օգնության մատչելիությունը, որակը և շարունակականության ապահովումը:
4. Առողջապահական համակարգի արդյունավետ գործունեությունը պայմանավորված է հետևյալ հիմնական գործառույթներով`
I. առողջապահական համակարգի կառավարում,
II. առողջապահական համակարգի ռեսուրսային ապահովում,
III. առողջապահական ծառայությունների տրամադրում,
IV. առողջապահության համակարգի ֆինանսավորում:
5. Նշված գործառույթները փոխկապակցված են և բխում են մեկը մյուսից, ուստի առողջապահական համակարգի զարգացումը պահանջում է դրանցից յուրաքանչյուրի զարգացումն առանձին և ընդհանուր՝ ամբողջ համակարգի ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով: