Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարի դասական շախմատի առաջին տուրում կիսել է միավորը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվել է 28-րդ քայլում: Կիսաեզրափակչի երկրորդ դասական պարտիան շախմատիստները կանցկացնեն դեկտեմբերի 3-ին: