Լոնդոնում երեկ մեկնարկել է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին պարտիայում խաղաղ դաշն է կնքել չինացի Դին Լիրենի հետ։ 28-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվել են կիսել միավորը:
Լևոն Արոնյանի և Դին Լիրենի միջև կիսաեզրափակչի երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ դեկտեմբերի 4-ին: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հիշեցնենք, որ գրոսմայստերները կանցկացնեն 2-ական դասական պարտիա: Հաղթողին չորոշելու դեպքում կանցկացվի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4-ական պարտիա: