ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել: