«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատար մեքենաներին, շինթույլտվություններին և դրանց շուրջ բարձրացած աղմուկին: Նրա խոսքով՝ եթե իրենք չհրապարակեին այդ տեղեկությունը, ոչ ոք դրա մասին չէր իմանա, թեև իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ Երևանի քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր Երևանի ավագանու ինստիտուտն իջել է Մարիանյան իջվածքի մակարդակ: Սա՞ է ձեր ազատագրած Երևանի ավագանու ինստիտուտի մակարդակը»,- ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: