Երևանի Օղակաձև այգում ռուս դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն անընդունելի վանդալիզմ է: Սիմոնյանի խոսքով՝ կատարվածը ոչ մի աղերս չունի նշված նպատակի հետ, այլ ընդամենն աչքի ընկնելու անհաջող փորձ է: