ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշում Է կայացրել վերականգնել անվտանգության համար Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումը: Ավելի վաղ Սպիտակ տունը կասեցրել Էր ռազմական աջակցությունը Լիբանանին: Այդ քայլը կարող Էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաներով: Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաների հետևանքով Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեցին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Ակտիվիստներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ: