ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական պատերազմը նոր թափ է ստանում: Եվրոպական երկիրը խտրական քաղաքականություն է վարում ամերիկյան թվային ընկերությունների նկատմամբ: Դրան ի պատասխան, Միացյալ Նահանգները կարող է 100 տոկոսով մաքսատուրքեր սահմանել մինչև 2.4 մլրդ դոլար արժողությամբ ֆրանսիական ապրանքների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի գծով ներկայացուցչի զեկույցում:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն օրենք էր ընդունել թվային խոշոր ընկերությունների ծառայությունների համար մաքսատուրք սահմանելու վերաբերյալ: Apple, Amazon, Facebook և Google ընկերությունների դեմ խտրական քաղաքականությունը խիստ վրդովվել էր ԱՄՆ-ին: