Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակում ենք սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը:
Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: