«Հոֆենհայմի» «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը հայերենով գրառում է տարածել. այս ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը:
«Ողջույն, սիրելի՛ մարզական երկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք ձեր բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ պետք է անել մարզաշապիկը հաղթելու համար. պարզապես հավանել նկարն ու կիսվել դրանով։ Հաջողություն ենք մաղթում բոլորին»,- գրված է ակումբի պաշտոնական էջում: