Մի քանի րոպե առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է քաղաքապետարանի նոր նվիրատուի մասին: Կարապետյանը, մասնավորապես, գրել է.
«Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորս»-ը երկու #Mercedes #Sprinter է նվիրում Երևան քաղաքին:
Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները:
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»: