Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ պատասխանատուների հետ խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետն ընդգծել է, որ կարևոր է փոխել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հանրային ընկալումն ու վերաբերմունքը: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես պետության և հանրության համար մեծ պոտենցիալ ու հնարավորություններ ունեցողների: