Աբու Դաբիի միլիարդատեր թագաժառանգը եկել է Երևանում հյուրանոց և հիվանդանոց կառուցելու, հանդիպել է քաղաքապետին և հիասթափված դուրս է եկել: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նաև ասել է, որ կատարվածի պատճառների մասին պետք է պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանից: «ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շին-թույլտվություններ ստանալու հայտարարություններն էլ Ծառուկյանը որակել է ասեկոսեներ: