Վրաստանի «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեն 20 ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ բողոքի ցույցեր են սկսելու երկրի շրջաններում: Առաջինը տեղի կունենա Քութայիսում դեկտեմբերի 6-ին: Վաշաձեն ասել է նաև, որ փաստաթուղթ են ուղարկել ԵԱՀԿ, սպասում են պատասխանին: Դրանից հետո կորոշեն հաջորդ լայնածավալ ցույցի օրը: