Քութայիսում բախում է եղել իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների աջակիցների միջև: «Վրացական երազանքի» ակտիվիստները քաղաքում անցկացրած ցույցի ժամանակ ձու և ավելներ են նետել ՄԱՇ կուսակցության գրասենյակի ուղղությամբ: Նրանք պահանջել են վերջ դնել «Միացյալ ազգային շարժման» գործունեությունը: ՄԱՇ-ի առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ Քութայիսը կլինի առաջին քաղաքը, որը կմերժի «Վրացական երազանքի» իշխանությանը: